Բուժկենտրոններին պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը կփոխվի. ԱՆ

20 սեպտեմբերի, 2018  13:26

Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել:

Պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին` ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Ներկայում աշխատանքներ են տարվում վերանայել այս մոտեցումը:

Բուժհաստատություններին պետպատվերը հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլ վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը, քանի որ վերջինս տվյալ կազմակերպությունում մատուցվող ծառայությունների եւ դրա մասնագետների հանդեպ վստահության մասին է վկայում:

Քննարկվում է նաեւ հատկացվող պետպատվերի ծավալները կիսամյակային կամ եռամսյակային կտրվածքով վերանայելու հարցը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում