Սեքսից հրաժարվելը կանանց դեպրեսիայի է հասցնում

21 սեպտեմբերի, 2018  10:45

Սեքսով չափավոր զբաղվելը կանանց կարող է սպառնալ սեքսուալ ցանկության լիակատար անհետացմամբ: Այս մասին նշված է ամերիկացի հոգեթերապեւտ եւ սեքսոպաթոլոգ Սառա Կուպերի կատարած հետազոտության մեջ:

Փորձագետը նշում է, որ սեքսուալ կյանքից հրաժարվելը օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխություններ է առաջացնում, որոնք բացասական բնույթ են կրում: Այսպես՝ եթե կինը երկար ժամանակ չի զբաղվում սեքսով, նրա մարմինը կարող է քրոնիկական սթրես ապրել: Ինչպես շեշտում է Կուպերը, դրա ազդեցությամբ բարակում են հեշտոցի պատերը եւ սաստկանում դաշտանային ցավերը:

Հոգեթերապեւտը նշում է, որ սեքսով հազվադեպ զբաղվող կանայք դառնում են ցրված եւ անուշադիր: Բացի այդ՝ նրանք ավելի մեծ չափով են ենթակա դեպրեսիայի զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում