Երեւանում նեոնատոլոգների համար սիմուլյացիոն կենտրոն կբացեն

24 սեպտեմբերի, 2018  18:14

Երեւանում նախատեսում են նոր սիմուլյացիոն կենտրոն բացել, որտեղ նեոնատոլոգները եւ այլ մասնագետները կսովորեն սրտի կանգի դեպքում եւ այլ իրավիճակներում նորածիններին օգնություն ցույց տալ:

Նորածիններ, որպես այդպիսին, կենտրոնում չեն լինի, նրանց փոխարեն կլինեն հատուկ ռոբոտներ, որոնք իրենց նորածինների պես կպահեն:

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Լոս Անջելեսի Մանկական աչքի կլինիկայի տնօրեն, հայտնի վիրաբույժ Թոմաս Լին ասաց, որ, օրինակ, սկսնակ օդաչուին թույլ չեն տա ուղեւորներով օդանավի ղեկին նստել. սկզբում նա պետք է երկար ժամանակ սիմուլյատորների վրա սովորի:

Նոր սիմուլյացիոն կենտրոնը բուժքույրերի եւ բժիշկների ուսուցման համար պայմաններ կստեղծի. նրանք հնարավորություն կունենան մարզվել ռոբոտների վրա, որպեսզի իրական հիվանդների հետ աշխատանքի փորձ ձեռք բերեն:

Ռոբոտներն, ինչպես նշեց մասնագետը, սիմուլյացնում են այն կանխանշանները, որոնք կարող են նորածինների մոտ առաջանալ, օրինակ՝ շնչառության փոփոխություն, սրտի աշխատանքի հետ խնդիրներ եւ այլն:

Բժիշկները պետք է ճիշտ ախտորոշեն «երեխայի» հիվանդությունը եւ գրագետ օգնություն ցույց տան: Ռոբոտներին ղեկավարում են հատուկ համակարգչով, որը հիշում է, թե ինչ են արել բժիշկները, իսկ սիմուլյացիայի ավարտից հետո «դասակարգում է թռիչքները», ինչի շնորհիվ բժիշկները հասկանում են՝ որտեղ են ճիշտ վարվել, իսկ որտեղ դեռ սովորելու կարիք ունեն, որպեսզի հետագայում իրական հիվանդի հետ նույն իրավիճակում ավելի արագ եւ ճիշտ որոշում կայացնեն:

Սիմուլյացիոն կենտրոնը կբացվի «Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնի» հիման վրա եւ բոլոր սարքավորումները կտրամադրվեն Armenian Eye Care Project-ի եւ ԱՄՆ-ից գործընկերների կողմից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում