Միջերկրածովյան սննդակարգը կօգնի դեպրեսիայի դեմ պայքարում

27 սեպտեմբերի, 2018  15:49

Միջերկրածովյան սննդակարգը կարող է պաշտպանել հոգեկան առողջությունը եւ օգնել դեպրեսիայի դեմ պայքարում: Այս մասին նշված է Molecular Psychiatry ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները վերլուծել են 40-ից ավելի հետազոտություններ՝ նվիրված սնվելու եւ հոգեկան հիվանդությունների զարգացման փոխկապվածությանը: Պարզվել է, որ բանջարեղենի եւ մրգերի գործածումը մեծացնելով դեպրեսիայի զարգացման վտանգը 33 տոկոսով նվազում է:

Դրանից բացի, մսի, հագեցած ճարպերի եւ շաքարի օգտագործումը նվազագույնի հասցնելը 24 տոկոսով նվազեցնում է մարդու մոտ ընկճվածության եւ ճնշվածության զգացումը:

Հետազոտության արդյունքների հիման վրա մասնագետներն ընտրել են այն սննդակարգը, որն ավելի մեծ չափով կհամապատասխանի դեպրեսիայի դեմ պայքարին անհրաժեշտ սննդակարգին: Գիտնականները խորհուրդ են տալիս միջերկրածովյան սննդակարգը, որի մեջ մտնում են մրգեր, բանջարեղեն, ձկնեղեն, ձիթապտուղ եւ հատիկաբույսեր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում