Յուրաքանչյուր երկրոդ կնոջ մոտ ամբողջ կյանքի ընթացքում դեմենցիա, Պարկինսոնի հիվանդություն կամ կաթված կլինի. հետազոտություն

4 հոկտեմբերի, 2018  23:45

Դեմենցիայով, Պարկինսոնի հիվանդությամբ կամ կաթվածով կտառապի յուրաքանչյուր երկրոդ կինը եւ ամեն երրորդ տղամարդը: Նման ցնցող եզրակացության են եկել University Medical Center Rotterdam-ի գիտնականները: Նրանք վերլուծել են 1990-2016 թվականների վիճակագրությունը, որպեսզի առանձնացնեն այն ռիսկի գործոնները, որոնք ծերանալուն զուգընթաց հանգեցնում են սիրտ-անոթային, նյարդային, էնդոկրին, աչքի եւ հոգեկան հիվանդությունների:

Ընդհանուր առմամբ գիտնականները հետեւել են 45 եւ ավելի բարձր տարիքի ավելի քան 12 հազար մարդու (58 տոկոս կանայք): Հետազոտության ընթացքում մահացել է 5291 մարդ, որոնցից 3260-ը մահվան պահին չի տառապել նյարդաբանական հիվանդություններով: 1489-ի մոտ հայտնաբերվել է դեմենցիա (80 տոկոս դեպքերում Ալցհեյմերի հիվանդություն), 1285-ը կաթված է տարել (դեպքերի 2/3-ը՝ իշեմիկ), իսկ 263-ի մոտ՝ պարկինսոնիզմ:

Ընդհանուր հաշվարկներով նշված հիվանդություներից մեկի զարգացումը կանանց մոտ կազմել է 48 տոկոս, իսկ տղամարդկանց մոտ՝ 36 տոկոս: Ընդ որում՝ տղամարդկանց մոտ կաթվածը կարող էր ավելի վաղ տարիքում լինել, քան կանանց մոտ: Բայց կանայք երկու անգամ ավելի հաճախ են տառապել դեմենցիայից եւ կաթվածից միաժամանակ:

Փորձագետները նյարդաբանական հիվանդությունների աճման վիճակագրությունը բացատրում են կյանքի տեւողության ավելացմամբ. Երկրի բնակչությունը ծերանում է: Մինչ այդ, այդ հիվանդությունների առաջացումը հետաձգելով 1-3 տարով, կարելի էր 45 տարեկանների խմբում նվազեցնել դրանց զարգացման ռիսկը 15 տոկոսով, իսկ 85 տարեկանից բարձր անձանց խմբում՝ ավելի քան 30 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում