68-ամյա կնոջ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերել են վարսահարդարի շնորհիվ

20 հոկտեմբերի, 2018  20:32
13 տարի առաջ 68-ամյա Պատրիցիա Բոլլի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերել, եւ նա հաջողությամբ բուժվել է: Մեկ տարի առաջ վարսահարդար Նիկկի Մաքկլյուրը կտրվածք անելիս Պատրիցիայի գլխի վրա տարօրինակ ճաղատ բիծ է նկատել: Վարսահարդարն անհանգստացել է, չնայած բիծը չէր ցավում եւ քոր չէր առաջացնում: Պատրիցիան բժշկի է դիմել, եւ պարզվել է, որ նրա մոտ առկա է 4-րդ փուլում գտնվող մետաստազներով կրծքագեղձի քաղցկեղ: Հիմա Պատրիցիան քիմիաթերապիայի հաբեր է ընդունում եւ լավատեսորեն է տրամադրված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում