Դեպրեսիան ծերանալն արագացնում է. հետազոտություն

23 հոկտեմբերի, 2018  10:45

Դեպրեսիայով տառապող մարդիկ ավելի արագ են ծերանում: Այսպիսի ոչ մխիթարական եզրահանգումներ են պարունակվում American Journal of Psychiatry-ում հրապարակված հոդվածում:

Ըստ գիտնականների եզրահանգումների՝ դեպրեսիայի ծանր ձեւերով հիվանդները կարող են իրենց իրական տարիքից 10-15 տարով մեծ երեւալ: Խնդիրն այն է, որ դեպրեսիան ոչ միայն հետք է թողնում մոլեկուլյար մակարդակում, այլեւ ներառում է բջջային մեխանիզմները, որոնք կապված են ծերացման պրոցեսների եւ կյանքի տեւողության կրճատման հետ:

Գիտնականները հետազոտության շրջանակում վերլուծել են դեպրեսիվ ծանր խանգարմամբ 811 եւ հոգեկան խանգարումներ չունեցող 319 մարդկանց ԴՆԹ-ն: Պարզվել է, որ դեպրեսիան իսկապես ծերացման պրոցեսն արագացնում է, հատկապես եթե մարդն անցյալում դաժան վերաբերմունքի, ֆիզիկական, հոգեբանական կամ սեքսուալ բռնության փորձ է ունեցել:

Հետազոտողների խոսքով՝ նման արագացված ծերացումը հատկապես 50-60 տարեկանում է արտահայտվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում