Նիհարելու համար անհրաժեշտ է հաճախակի կշռվել. գիտնականներ

6 նոյեմբերի, 2018  16:48

Ամեն օր կշռվելն օգնում է ավելի արագ նիհարել: Այս մասին հայտնում է EurekAlert պորտալը՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:

Հետազոտությանը մասնակցել է ավելի քան հազար մարդ: Հետազոտության մասնակիցները խմբերի են բաժանվել՝ կախված այն հանգամանքից, թե որքան հաճախ են կշռվում: Դրանից բացի, գիտնականներն արձանագրել են փորձի ընթացքում քաշի փոփոխությունները:

Պարզվել է, որ նրանք, ովքեր կշռվել են շաբաթական մեկ անգամից ոչ հաճախ, չեն կարողացել մեկ տարում նիհարել: Իսկ նրանք, ովքեր շաբաթվա ընթացքում 6-7 անգամ կանգնել են կշեռքի վրա, սկսել են նիհարել: Ուշագրավ է, որ հետազոտության ժամանակ գիտնականները սննդակարգի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության վերաբերյալ կամավորներին որեւէ խորհուրդ չեն տվել:

Գիտնականները նշում են, որ քաշի ինքնավերահսկումն առանքային դերակատարում ունի ավելորդ կիլոգրամներից ազատվելու գործում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում