Երիտասարդ տղամարդը գրազով կակղամորթ ուտելուց հետո մահացել է

6 նոյեմբերի, 2018  20:54

Սարսափելի պատմությունը տեղի է ունեցել 19-ամյա խոստումնալից ռեգբիստ Սեմ Բալլարդի հետ: 8 տարի առաջ նա գրազով սովորական կակղամորթ է կերել, որից հետո կաթվածահար եղել:

New York Post-ը հաղորդում է, որ կատակով կակղամորթին ուտելուց հետո երիտասարդի մոտ առողջության հետ խնդիրներ են սկսվել:

Ծնողները չէին հավատում, որ պատճառը սովորական կակղամորթն է, սակայն բժիշկները հաստատել էին, որ Սեմը վարակվել է առնետային թոքային որդերով: Չնայած անվանը, դրանցով հնարավոր է վարակվել ոչ միայն կրծողների, այլեւ խխունջների եւ կակղամորթերի միջոցով:

Պատանու մոտ էոզինոֆիլ մենինգոէնցեֆալիտ է զարգացել, որն ախտահարում է ողնուղեղը եւ գլխուղեղը: Դեռահասը 420 օր կոմայում է անցկացրել, ինչը հանգեցրել է գլխուղեղի վնասմանը եւ կաթվածահարության: Տարիների ընթացքում նա կարողացել է մասամբ վերականգնել վերջույթների շարժունությունը, սակայն դեռ կողմնակի օգնության կարիք է ունեցել:

Երկար տարիներ պայքարելով հիվանդության դեմ՝ Սեմը մահացել է: Նրա վերջին խոսքերն էին՝ «Ես սիրում եմ քեզ»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում