Չարորակ գոյացություններից մահացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով 189,6 է, շաքարային դիաբետից՝ 39. Արսեն Թորոսյան

7 նոյեմբերի, 2018  14:51

Չարորակ գոյացություններից մահացության ցուցանիշը 100 հազար բնակչի հաշվով կազմում է 189,6, իսկ թիրախը 183,9 է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով, շաքարային դիաբետից մահացության ցուցանիշը 39 է, իսկ թիրախը՝ 38, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության ցուցանիշը 444 է, թիրախը՝ 440:«Կարող ենք ասել, որ այդ ցուցնաիշները բարելավելու ուղղությամբ ենք շարժվում»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում