Ո՞ր միրգն է օգնում մեջքի ցավերի մեղմացմանը

12 նոյեմբերի, 2018  13:35

Մեջքի ստորին հատվածի ցավերին բախվում է աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսը: Այս ցավերի առավել հաճախակի պատճառներն են քնած ժամանակ անհարմար դիրքը կամ օրվա ընթացքում սխալ կեցվածքը: Մեջքի ցավերի դեմ չափազանց արդյունավետ են արքայախնձորը եւ արքայախնձորի հյութը, քանի որ դրանց մեջ պարունակվում է մեծ քանակությամբ հակաբորբոքային նյութ, որը հայտնի է որպես բրոմելայն, պնդում է բժիշկ Ջոզեֆ Մերքոլան:

Մասնագետի խոսքով՝ մեջքի ցավերով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում արքայախնձոր շատ ուտել կամ սննդային հավելումների տեսքով բրոմելայն ընդունել: Մասնագետը նշում է, որ բրոմելայնը արտահայտված հակաբորբոքային էֆեկտ ունի, իսկ հաճախ մեջքի ցավեր է առաջացնում հենց բորբոքային պրոցեսը:

Բժիշկ Մերքոլայի խոսքով՝ մեջքի ցավերի դեպքում արքայախնձորի 110 մլ հյութի գործածումն արդեն մի քանի րոպե հետո կարող է անալգետիկի արդյունք ունենալ:

Իհարկե, եթե մեջքի ցավերը մշտական բնույթ ունեն եւ չեն անցնում սննդակարգի մեջ արքայախնձոր ընդգրկելուց ու ավելի ակտիվ կենսակերպ վարելուց հետո, ցանկալի է բժշկի դիմել  եւ պարզել այդ ցավերի իրական պատճառը: Հնարավոր է, որ խնդրի պատճառն ամենեւին էլ կեցվածքը չէ, այլ նյարդերի ճմլվածքը կամ օնկոլոգիական պրոցեսը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում