Վիրաբույժները հիվանդի ստամոքսից 1,5 կգ մանեկ, հեղույս եւ զարդեր են հանել (ֆոտո)

15 նոյեմբերի, 2018  17:50
Հնդիկ վիրաբույժները հիվանդի ստամոքսից 1,5 կգ մանեկ, հեղույս եւ ոսկերչական զարդեր են հանել: Վիրահատությունը տեւել է ամբողջ 3 ժամ:

Սանգիտա անունով կինը (ազգանունը հայտնի չէ, տարիքը՝ 40-ից մի փոքր ավելի) Ahmadabad's Civil Hospital հիվանդանոց է դիմել փորի ցավերով: Նրան ռենտգեն են կատարել, որով նրա ստամոքսում հայտնաբերվել է ահռելի քանակությամբ մետաղական շղթա, հերակալներ, պղնձե մատանիներ եւ նույնիսկ գնդասեղներ: Գնդասեղներից մեկն անգամ ծակել էր նրա թոքը, մյուսը՝ ստամոքսը:

Հիվանդին հապշտապ վիրահատել են: Նրա ստամոքսից հանել են մեծ թվով մետաղական իրեր եւ զարդեր՝ 1,5 կգ ընդհանուր քաշով: Հիմա նրա վիճակը կայուն է:

Բժիշկների խոսքով՝ կինը, ավելի շուտ, տառապել է հոգեկան հազվագյուտ խանգարմամբ, որը հայտնի է որպես ակուֆագիա՝ սուր մետաղական առարկաներ եւ այլ ոչ ուտելի իրեր ուտելու ցանկություն:

Հիվանդին վիրահատած բժիշկների խոսքով՝ այս խանգարումն իսկապես անչափ հազվագյուտ է. իրենց տարեկան հանդիպում է այս խնդրով մեկ հիվանդ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում