Գիտնականները Պարկինսոնի հիվանդության բուժման նոր մոտեցում են գտել

16 նոյեմբերի, 2018  09:30

Georgetown University Medical Center-ից գիտնականները նոր միջոց են գտել, որը թույլ է տալիս ազատվել ուղեղում սպիտակուցի տոքսիկ կուտակումներից, որոնք հատուկ են Պարկինսոնի հիվանդությանը:

Այս կուտակումները, որ կոչվում են Լեւիի մարմիններ, վնաս են հասցնում նեյրոններին՝ առաջացնելով նյարդային բջիջների մահը:

Գիտնականներն ուշադրություն են դարձրել USP13 մոլեկուլին, որն օրգանիզմին թույլ չի տալիս Լեւիի մարմինները որպես ագրեսիվ տարր ճանաչել: Գիտնականները ենթադրել են, որ եթե այս մոլեկուլը հեռացնեն, օրգանիզմում կգործարկվի ինքնամաքրման բնական պրոցես, եւ տոքսիկ կուտակումները դուրս կբերվեն:

Հազիվ թե հնարավոր լինի Լեւիի մարմինների առաջացրած վնասվածքները վերականգնել: Սակայն գիտնականները երաշխավորում են, որ հիվանդության առաջընթացը հնարավոր է կանգնեցնել. ինչպես ցույց են տվել մկների վրա կատարված փորձերը, մոլեկուլների արգելափակումը Լեւիի մարմիններից ազատել է: Կուտակումներ այլեւս չեն ձեւավորվել, նեյրոնները չեն մահացել, իսկ կրծողների շարժունակությունը բարելավվել է:

Դեռեւս հայտնի չէ, թե մեթոդը երբ կսկսեն կիրառել մարդկանց վրա, սակայն այս պահին այն բավականին խեստումնալից է թվում:

Հետազոտության մասին հայտնում է Human Molecular Genetics ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում