Նոր թեստը թույլ կտա ԱՄԲ համար ավելի բարձր ինտելեկտով սաղմեր ընտրել

17 նոյեմբերի, 2018  18:07

Ամերիկյան Genomic Prediction ընկերության աշխատակիցները թեստ են մշակել, որը թույլ կտա ԱՄԲ անցկացնելիս ընտրել ինտելեկտի առավել բարձր մակարդակով սաղմեր: Այս  թեստի միջոցով հնարավոր կլինի նաեւ նույնականացնել տկարամտության հակվածությամբ սաղմերը:

Սաղմերի գենետիկ թեստավորումը արդեն մոտ 30 տարի հասանելի է աշխարհի շատ երկրների մասնագետներին: Այս թեստերի միջոցով հնարավոր է սաղմերի մեջ գտնել քրոմոսոմային շեղումները, որոնք ապագայում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել (այդ թվում՝ գենետիկ եւ ժառանգական հիվանդություններ): Այժմ, սակայն, նոր տեխնոլոգիաներ են հայտնվում, որոնք մասնագետների համար ավելի ու ավելի անհավանական հնարավորություններ են ստեղծում:

Նոր թեստը կարող է դեռեւս ԱՄԲ սաղմի փուլում կանխատեսել տկարամտության զարգացման բարձր ռիսկը կամ մի շարք հիվանդությունների հավանականությունը: Դրանից բացի, այն կարող է ցույց տալ IQ-ի մակարդակը, որը կունենա կոնկրետ սաղմից ծնված երեխան:

Բնականաբար, թեստերը դեռեւս բավականաչափ ճշգրիտ չեն յուրաքանչյուր սաղմի IQ-ն որոշելու համար, բայց դրանք մշակողների խոսքով՝ կարող են ցույց տալ, թե դրանցից որոնք նորմայից կշեղվեն, այսինքն՝ կունենան միջին մակարդակից 25 կետ ցածր IQ: Թեստերը նաեւ թույլ կտան հայտնաբերել սրտային հիվանդությունների, կրծքագեղձի քաղցկեղի, դիաբետի եւ աղիների բորբոքային հիվանդությունների մեծ հավանականությունը, նորույթի մասին ասել են փորձագետները:

Այս թեստերը պրակտիկայում դեռեւս դեռեւս չեն կիրառվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում