• Latest news

Մահացել է մեծանուն բժիշկ Պավել Անանիկյանը

3 դեկտեմբերի, 2018  20:12

88 տարեկան հասակում մահացել է բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, հայկական վիրաբուժության հիմնասյուներից մեկը` Պավել Անանիկյանը:

Ինչպես հատնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, Պավել Անանիկյանը ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից է: 1955 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: 1963-ին աշխատել է նույն բուհի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում (1976-2000թթ. որպես վարիչ): Գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի վիրաբույժների միության նախագահության պատվավոր անդամ, այս և շատ այլ կոչումներ ունեցող բժիշկը տարբեր տարիներ աշխատել, նաև ղեկավարել է հայաստանյան առաջատար բժշկական հաստատություններ:

Նա Հայաստանի նկարիչների և գրողների միության անդամ է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, պարգևատրվել է նաև ՀՀ Մխիթար Հերացու մեդալով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll