Ոտքերի մերսումը մեծացնում է արյան մեջ «սիրո հորմոնի» մակարդակը

6 դեկտեմբերի, 2018  13:02

Սիրելի մարդուն դյութելու համար ամենեւին պարտադիր չէ կախարդական դարման եփել:

Մասնագետները համոզված են, որ ոտքերի 10 րոպե տեւողությամբ մերսումը բավական է, որպեսզի օրգանիզմում սկսվի օկսիտոցինի՝ «սիրո հորմոնի» արտադրման պրոցեսը: Փորձին մասնակցել է 40 տղամարդ, որոնց մերսել են ինչպես ձեռքերով, այնպես էլ մեխանիկական մերսիչով:

Արյան հետագա անալիզով հայտնաբերվել է, որ օկսիտոցինի մակարդակը 51 տոկոսով մեծացել է  ձեռքերով մերսումից հետո եւ 18 տոկոսով մերսիչի օգտագործումից հետո:

Հրաշագործ արդյունքը բացատրվում է նրանով, որ որտքերում են տեղակայված մեծ թվով նյարդային վերջավորություններ, ինչը դրանք հպումների հանդեպ չափազանց զգայուն է դարձնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում