Ամերիկացիների մոտ 45 տոկոսը Amazon-ում շոփինգի համար պատրաստ է հրաժարվել սեքսից

8 դեկտեմբերի, 2018  18:33

Վիրտուալ շոփինգի հանդեպ սերն այնքան է հրապուրել դարասկզբի սերնդին, որ շատերը պատրաստ են հրաժարվել սեքսից եւ ալկոհոլից՝ միայն թե չզրկվեն Amazon-ի հասանելիությունից։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում կատարելով Max Borges-ի հետազոտություններին։

Ինչպես պարզվել է, հարցվածների 77 տոկոսը պատրաստ է հրաժարվել ոգելից խմիչքներից, իսկ 44 տոկոսը՝ սեքսից, միայն թե միշտ հասանելիություն ունենա Amazon-ին։ Ընդ որում, պարզվել է, որ համացանցի օգտատերերն իրենց առցանց-գնումները շատ տարօրինակ տեղերում են կատարում։

Այսպես, ամերիկացիների 47 տոկոսը վիրտուալ գնումները կատարում է լոգարանում, 24 տոկոսը՝ մթերքներ գնելու համար խանութ գնալիս, 23 տոկոսը՝ խցանումների մեջ։ Եւս 19 տոկոսը խոստովանել է, որ Amazon-ից օգտվել է ալկոհոլի ազդեցության տակ։ Հարցվածների 61 տոկոսը գնումներ կատարում է կեսգիշերին։

Հարցմանը մասնակցել են ԱՄՆ-ի 18-34 տարեկան 1108 բնակիչներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում