Կնոջ կզակին 18 տարվա ընթացքում 4 կգ քաշով ուռուցք է աճել (լուսանկար)

8 դեկտեմբերի, 2018  20:02

Հնդիկ բժիշկները վիրահատության միջոցով հաջողությամբ հեռացրել են 47-ամյա կնոջ կզակի 4 կիլոգրամանոց ուռուցքը։

The Daily Mail -ը հայտնում է, որ ուռուցքը (պլեոմորֆ ադենոմա) աճել էր 18 տարվա ընթացքում։ Ուռուցքի ընդհանուր քաշը 4,35 կգ էր կազմում, իսկ երկարությունը 30 սմ էր։ Կինը, ում անունը չի նշվում, վիրահատությունից վախենալու պատճառով 18 տարի հետաձգել է հիվանդանոց գնալը։

Վիրահատական միջամտությունից հետո արդեն հինգ ամիս է անցել։ Նշվում է, որ այն բարեհաջող է անցել, եւ կինը կազդուրվում է։

Այս դեպքը նկարագրված է British Medical Journal of Case Reports հայտնի ամսագրում։

Պլեոմորֆ ադենոման բարորակ ուռուցք է եւ կազմում է թքագեղձերի ուռուցքների 70 տոկոսը։

Source: The Daily Mail

Photos: BMJ Case Reports

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում