The Sun. Սեքսի ժամանակ կարելի է դիզենտերիայով վարակվել

8 դեկտեմբերի, 2018  23:43

Դիզենտերիայի հարուցիչներ հանդիսացող շիգել տեսակի մանրէներով կարելի է վարակվել սեքսի ժամանակ։ Այդ մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով ընդհանուր պրակտիկայի բժիշկ եւ patient.info կլինիկայի տնօրեն Սառա Ջարվիսին։

Նրա խոսքերով՝ շիգելները կարող են փոխանցվել նաեւ օրալ եւ անալ սեքսի ժամանակ։ Հատկապես վտանգավոր է անալ սեքսը՝ անգամ պահապանակ օգտագործելիս մանրէներով կարելի է վարակվել հետո պահպանակին ձեռք տալու դեպքում։

Փորձագետը նշում է նաեւ ռիմինգի (անալինգուսի) վտանգավորությունը։

Ռիսկի խմբի մեջ Ջարվիսն առանձնացրել է այն տղամարդկանց, ովքեր միասեռ հարաբերությունների կողմնակից են։

Միաժամանակ, հետերոսեքսուալ զույգերը նույնպես պետք է զգոն լինեն, մանավանդ եթե ձեռք են տալիս զուգընկերոջ սեռական օրգաններին։ Տվյալ դեպքում շիգելեզով վարակվել կարելի է այնուհետեւ ձեռքով բերանին կպչելու հետեւանքով։

Փորձագետը խորհուրդ է տալիս շիգելեզի զարգացման դեպքում մինչեւ բուժման ամբողջական կուրսի ավարտը խուսափել սեռական հարաբերություններից։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում