Ինչո՞ւ չի կարելի հում խմոր ուտել

12 դեկտեմբերի, 2018  09:28

Տոնական օրերի նախաշեմին ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը (CDC) հայտարարություն է տարածել, որում խնդրում է հում խմոր չուտել:

Շատերը չեն դիմանում գայթակղությանը լպստելու սպիտակուցային կամ, օրինակ, բիսկվիտային խմորի մնացորդները, սակայն, ինչպես զգուշացնում է New York Post-ը՝ վկայակոչելով CDC-ին, դա առողջության համար անվտանգ չէ: Փորձագետները նախազգուշացնում են, որ հում խմորը կարող է սալմոնելայով եւ աղիքային ցուպիկով վարակվելու աղբյուր լինել:

Այսպես՝ ալյուրի մեջ կարող է պարունակվել աղիքային ցուպիկ: Առողջության համար վտանգավոր մանրէները ցորենի հատիկը կարող են աղտոտել կա՛մ դաշտում, կա՛մ ալյուրի արտադրության փուլում: Մինչդեռ, խոհարարական (ջերմային) մշակումից հետո դրանք ոչնչանում են:

CDC-ն հիշեցնում է, որ 2016 թվականին հում ալյուրը դարձել էր ԱՄՆ-ում աղիքային ցուպիկով ինֆեկցիայի բռնկման պատճառը: Այդ ժամանակ այս բակտերիայով վարակվել էր 63 մարդ:

Ինչ վերաբերում է հում ձվին, ապա այն կարող է պարունակել սալմոնելա: Այսպիսով, սննդի մեջ հում ձեւով դրանց օգտագործումը կարող է առաջացնել սալմոնելոզ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում