Փորձագետները նշում են ցիստիտի դեպքում ստանդարտ ախտորոշման թեստի անարդյունավետության մասին

14 դեկտեմբերի, 2018  16:34

Փորձագետները նշում են միզուղիների ինֆեկցիաների (ցիստիտ եւ պիելոնեֆրիտ) դեպքում ստանդարտ ախտորոշման թեստի անարդյունավետության մասին:

The Guardian-ը հայտնում է, որ Լոնդոնի Համալսարանական քոլեջից Ջենիֆեր Ռոնի ղեկավարությամբ գիտնականների խումբը հետազոտություն է անցկացրել պարզելու միզուղիների ինֆեկցիաների դեպքում ախտորոշման ճշգրտությունը: Միզուղիների ինֆեկցիաների ախտանշաններով 33 հիվանդների շրջանում համեմատական վերլուծության են ենթարկվել ստանդարտ թեստի (մեզի միջին չափաբաժնում բակտերիոլոգիական սերմանումը) եւ ԴՆԹ սքանավորման թեստի արդյունքները:

Պարզվել է, որ միայն 6 հիվանդի մոտ է բակսերմանումը դրական եղել, մինչդեռ ԴՆԹ-թեստը ինֆեկցիան հայտնաբերել է բոլոր փորձարկվողների մոտ:

Ստացած արդյունքները առանձնապես կարեւոր են՝ հատկապես հաշվի առնելով այն, որ միզուղիների ինֆեկցիաներ կարող են առաջանալ ողնաշարի վնասվածքներից եւ երիկամների փոխպատվաստումից հետո, ցրված սկլերոզով հիվանդների, հղիների շրջանում: Միզուղիների ինֆեկցիաների սխալ ախտորոշման դեպքում հիվանդությունը բարդություններով է սպառնում, որոնց թվում են սեքսի ժամանակ ցավի զգացողությունը եւ անգամ սեպսիսը:

Հետազոտության արդյունքները հրւապարակվել են Journal of Clinical Microbiology-ում: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում