35-ամյա տղամարդը ստիպված է ապրել մեխանիկական սրտով (ֆոտո)

14 դեկտեմբերի, 2018  20:33
35-ամյա Ջերեմի Ուայթը, որը վայրի բնության պայմաններում ողջ մնալու հարցերի հրահանգիչ է, ստիպված է ապրել մեխանիկական սրտով:

2015 թվականին ծնկի ոչ բարդ վիրահատությունից հետո բժիշկները նրա մոտ ախտորոշել են վերջին փուլում գտնվող սրտային անբավարարություն, հայտնում է The Daily Mail-ը: Սա նշանակում էր, որ Ջերեմին սրտի փոխպատվաստման կարիք ուներ: Այս վիրահատության համար հերթագրվելու անհրաժեշտությունը հաշվի առնելով՝ բժիշկները ժամանակավորապես նրա մարմնում մեխանիկական սիրտ են տեղադրել (LVAD):

LVAD-ը ձախ փորոքի համար օժանդակ սարք է, որը պատվաստվում է սրտի տակ եւ նրան է միանում խողովակով, որը արյունն ուղղում է աորտա:

Սարքը տեղադրելու համար պահանջվել է 9 ժամ տեւած վիրահատություն: Ջերեմին ստիպված է հետը ունենալ մարտկոց, եւ յուրաքանչյուր 10 ժամը մեկը LVAD-ը վերալիցքավորել: Դրանից բացի, տղամարդը ստիպված է ընդունել արյունը ջրիկացնող դեղեր, որպեսզի նվազեցնի թրոմբի զարգացման հավանականությունը:

Ջերեմին խոստովանում է, որ իր կյանքում կատարված փոփոխություններին դժվար էր հարմարվել, եւ նրան անգամ հետվնասվածքային սթրեսային խանգարում են ախտորոշել:

«Սակայն հիմա չեմ կենտրոնանում, թե ինչ չեմ կարող անել, դրա փոխարեն կենտրոնանում եմ նրա վրա, թե ինչ կարող եմ անել: Դա ծանր է, որովհետեւ ժամանակին ժայռ էի մագլցում, իսկ հիմա աստիճաններով բարձրանալը ինձ շնչահեղձ է անում»,- ասել է նա:

Անկախ ամեն ինչից, տղամարդը ձգտում է պահպանել դրական տրամադրվածությունը եւ ապագային նայել:

«Աշխարհում վատ բաներ են պատահում, եւ մենք, ցավոք, չենք կարող դա փոխել: Սակայն մենք կարող ենք փոխել մեր արձագանքը դրան: Հույսը չկորցնելու համար, պետք է ինչ-որ ավելի մեծ բան գտնել, քան ինքդ ես, եւ հանուն դրա ապրել»,- նշում է նա:

 

Source: The Daily Mail

Photos: MDWfeauters/ Jeremy White

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում