Աշխատավայրում լարված հարաբերությունները հղի են անքնության զարգացմամբ

18 դեկտեմբերի, 2018  10:50

Աշխատավայրում լարված հարաբերությունները հղի են անքնության զարգացմամբ: Այս մասին նշված է Փորթլենդի պետական համալսարանի (ԱՄՆ) գիտնականների հետազոտության մեջ:

Հետազոտությանը ներգրավվել է 305 հետերոսեքսուալ զույգ, որի երկու զուգընկերն էլ աշխատել է: Կամավորները պետք է պատասխանեին աշխատավայրում իրենց հանդեպ կոպիտ վերաբերմունքին առնչվող հարցերին՝ բացասական ասպեկտները գնահատելով 1-ից մինչեւ 5 միավոր սանդղակով:

Այնուհետեւ փորձարկվողները հայտնել են, թե քնի հետ կապված խնդիրներ արդյոք ունեն, արդյոք արթնանում են գիշերվա կեսին եւ այլն: Պարզվել է, որ աշխատավայրում կոպիտ վերաբերմունքը եւ խնդիրներն իսկապես փոխկապված են քնի հետ: Ընդ որում՝ եթե զուգընկերներն աշխատել են միեւնույն կազմակերպությունում, ապա երկուսի մոտ էլ աշխատավայրում լարված իրավիճակի հետեւանքով անքնություն է զարգացել:

Գիտնականները ուշադրություն են դարձնում այն փաստին, որ անքնությունը բացասաբար է անդրադառնում ինքնազգացողության եւ աշխատունակության վրա: Դրանից բացի, քնի պակասը սպառնում է գլխուղեղում բետա-ամիլոիդների աճով՝ դրանով մեծացնելով Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը:

Հետազոտությունը հրապարակվել է Occupational Health Science ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում