Մասնագետները մոտ են քաղցկեղային բջիջները «ոչնչացնողի» ստեղծմանը

19 դեկտեմբերի, 2018  17:47

Գիտնականներին հաջողվել է տեսականորեն նկարագրել քաղցկեղային բջիջները ոչնչացնող նանոմասնիկների հավաքական վարքագիծը:

Աշխարհի տարբեր երկրներից գիտնականները նշում են զանազան նանոմասնիկների կիրառման հնարավորությունը տարբեր հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի դեմ պայքարի համար: Դրանք հիմնականում որպես «կոնտեյներներ» են օգտագործվում դեղամիջոցներն անմիջապես ուռուցքի մեջ հասցնելու համար:

Ռուս եւ բրիտանացի գիտնականներն արդեն մի քանի տարի ուսումնասիրում են նանոմասնիկների հատկությունները՝ դրանց արդյունավետության մեծացման մեխանիզմը հասկանալու նպատակով: Պարզվել է, որ նանոմասնիկների վարքագծի վրա ուժեղ ազդում է այն, թե դրանք ինչպես են փոխգործակցում միմյանց հետ: Ուշագրավ է, որ նախկինում այս գործոնը փաստացի հաշվի չեն առել դրանց հատկությունները եւ ուռուցքի վրա ազդեցության եղանակները թվարկելիս:

Ռուս եւ բրիտանացի գիտնականների մշակած նոր բանաձեւերի կիրառումը թույլ կտա հասնել ավելի ճշգրիտ արդյունքի եւ ապագայում ստեղծել քաղցկեղի իսկական «ոչնչացնողներին»: Սա հաշվի առնելով՝ մասնագետները նախատեսում են այս ուղղությամբ հետազոտությունները շարունակել եւ նանոմասնիկներով առաջին փորձերն անցկացնել:

Հետազոտության արդյունքները ներկայացվել են Physical Review E ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում