Ինչո՞ւ է սրտի հիվանդությունը կապված տեստոստերոնի հետ

9 դեկտեմբերի, 2013  12:20

Տեստոստերոնը հորմոն է, որն օգնում է կարգավորել սրտի աշխատանքը եւ որոշակի դեր է խաղում սերմի արտադրության, ոսկրերի առողջության, էներգետիկ բալանսի կարգավորման  մեջ եւ  նպաստում է մկանային զանգվածի պահպանմանը: Խնդիրն այն է, որ արդեն 30 տարեկանից տղամարդկանց մեծամասնության մոտ լինում է տեստոստերոնի անբավարարություն, ինչի պատճառով էլ նրանց նշանակում են տեստոստերոն-փոխարինող թերապեիա: Այնուամենայնիվ , երկարատեւ տեստոստերոնային թերապիայի առավելություններն եւ թերությունները դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չեն:

Թեքսասում անցկացված նոր հետազոտության ընթացքում 9000 տղամարդ  2005-ից  2011թթ ընթացքում անցել են պլանային կորոնարոգրաֆիա, տեղեկացնում է Fox News-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ տեստոստերոնի ներարկումներ ստացող կամ տեստոստերոն պարունակող գելեր օգտագործող տղամարդկանց մոտ սրտի կաթվածի, ինսուլտի եւ մահվան ռիսկը 30%  ավելի էր, իքթան հորմոններ չօգտագործող տղամարդկանց մոտ:

Դժվար չէ հասկանալ, ինչու են բուժաշխատողները տարակարծիք դառնում, երբ խոսքը վերաբերվում է տեստոստերոնով բուժմանը: Որոշ կողմնակի ազդեցություններ ներառում են կրծքի մեծացումը, շագանակագեղձի մեծացումը, ամորձիների փոքրացումը եւ սերմի սահմանփակ արտադրությունը: Այնպես որ, եթե դուք սկսում եք տեստոստերոնով հորմոնոթերապիան, դուք ճնշում եք տեստոստերոնի սեփական արտադրությունը, եւ ներարկումները դառնում են ցմահ:

Ինչպես հորմոնների մեծամասնության կիրառման դեպքում, տեստոստերոնով բուժումը պետք է հաճախակի հսկել լաբորատոր անալիզների միջոցով՝ ուշադրություն դարձնելով  հնարավոր կողմնակի ազդեցություններին:

Շագանակագեղձի քաղցկեղով տղամարդիկ չպետք է տեստոստերոնով բուժում ստանան, քանի որ դա կարող է արագացնել քաղցկեղի աճը: Տեստոստերոնը ինքն իրենով քաղցկեղ չի առաջացնում, բայց կարող է խորացնել հիվանդությունը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում