Սիրո թմբիր. Ինչպե՞ս է սիրահարվածության զգացումն ազդում կնոջ օրգանիզմի վրա

14 հունվարի, 2019  20:35

Սիրահարվածության զգացումը կնոջ օրգանիզմի վրա ֆիզիկական մակարդակում է ազդում: New York Post-ը հայտնում է, որ նման եզրահանգման են եկել Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Մասնագետները վստահ են, որ սիրահարվածության շրջանում թույլ սեռի ներկայացուցիչը զուտ զգայական վերելք չի ապրում: Պարզվում է, որ սերը պատասխանատու է նաեւ կնոջ օրգանիզմում ֆիզիոլոգիական փոփոխությունների համար:

Ուսումնասիրելով 47 սիրահարված կանանց արյան նմուշները՝ գիտնականները պարզել են, որ նրանց օրգանիզմը ինտերֆերոն է արտադրում՝ սպիտակուց, որը խոչընդոտում է վիրուսների բազմացմանը:

Հատկանշական է, որ երբ սիրո զգացումը սկսում է թուլանաալ, ինտերֆերոնի աստիճանը նույնպես նվազում է:

Գիտնականները մտադիր են պարզել՝ արդյոք սիրո զգացումը նույն կերպ է անդրադառնում տղամարդկանց օրգանիզմի վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում