Շները կարող են ճանաչել շաքարային դիաբետի մակարդակի տատանումները 81տոկոս ճշգրտությամբ

18 հունվարի, 2019  09:29

Շունը մարդու բարեկամն է, իսկ նոր հետազոտության լույսի ներքո, նաեւ՝ դիաբետիկների անգին օգնականը: Ինչպես Բրեստոլի համալսարանի մասնագետներն են պարզել, հատուկ պատրաստություն անցած շները կարող են զգուշացնել իրենց տերերին արյան շաքարի մակարդակի տատանումների մասին: «Ախտորոշման» ճշգրտությունը միջինում 70 տոկոս է կազմել, իսկ 81 տոկոս դեպքերում, չորքոտանիներին հաջողվել է տիրոջ մոտ հայտնաբերել հիպո- կամ հիպերլիկեմիկ կրիզ:

Փորձին մասնակցել են 27 հատուկ վերապատրաստված ռետրիվերներ, պուդելներ եւ կոկեր-սպանիելներ: Ուսումնասիրության առաջին փուլում շներին 7 շաբաթվա ընթացքում հոտոտել են տվել մարդու շնչառությունը եւ քրտինքը, որի մոտ տեղի էր ունեցել հիպոգլիկեմիկ կրիզ, եւ հետո քաջալերել են համեղ պաատռով: Տիրոջ մոտ հիպոգլիկեմիա հոտոտելով՝ կենդանին կա՛մ պետք է լիզի նրա ձեռքերը, կա՛մ նրան մոտեցնի սարքը՝ արյան շաքարի մակարդակը չափելու համար:

6-12 շաբաթ տեւած հետագա մարզումներին ներգրավել են շների տերերին: Նրանք պետք է արձանագրեին արյան մեջ շաքարի մակարդակի տատանումների բոլոր դեպքերը, ինչպես նաեւ՝ յուրաքանչյուր նման դրվագի ընթացքում շան վարքը:

Ինչպես պարզվեց, 70 տոկոս դեպքերում շները հաջողությամբ են կարողացել պարզել արյան շաքարի մակարդակի տատանումները: Հատկանշական է, որ, չնայած այն հանգամանքին, որ շները մարզված չեն եղել՝ հայտնաբերելու հիպոգլիկեմիան, շատ դեպքերում կենդանիներն արձագանքել են հիպերգլիկեմիային, այսինքն`շաքարի բարձրանալուն:

Այսպիսով, շները զգայունություն են դրսեւորել հիպոգլիկեմիկ դեպքերից 83 տոկոսի դեպքում, իսկ ա՛յ հիպերգլիկեմիկ դեպքերում`դեպքերի 67 տոկոսով: Միջին հաշվով, կենդանիները կարողացել են ճիշտ «ախտորոշում» տալ 81 տոկոս դեպքերում, ի դեպ, այս ցուցանիշը կազմել է 100 տոկոս`չորս փորձարարական շների մոտ:

Փորձագետները նշում են, որ տիրոջ առողջական վիճակի մասին շների տվյալներ «հոտոտելու » կարողությունները , մասնավորապես, կախված են այնպիսի գործոններից, ինչպիսիք են մարզման տեւողությունը, տիրոջ տարիքը (երեխաների դեպքում, շների «ախտորոշման» ճշգրտությունը նվազում է) եւ այլն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում