Գիտնականները մշակել են Էբոլա վիրուսը ոչնչացնող նյութ

21 հունվարի, 2019  19:40

ԱՄՆ-ից եւ Կանադայից գիտնականներին հաջողվել է մշակել  Էբոլա վիրուսը ոչնչացնողին: Փորձնական միջոցը MBP134 անվանումն է ստացել:

MBP134-ը մի քանի հակամարմինների համադրություն է, որոնք կարող են չեզոքացնել էբոլավիրուսի երեք հիմնական տեսակները՝ սուդանական, զաիրյան եւ բունդիբուգիո: Մոնոկլոնավորված հակամարմինները, որոնք ընկած են դեղի հիմքում, հայտնաբերվել են 2013-2016 թվականներին Արեւմտյան Աֆրիկայում համաճարակը վերապրած մարդու արյան մեջ:

Փորձի շրջանակում էբոլավիրուսի սուդանական տարատեսակով վարակված ծովախոզուկներին MBP134 ներարկուներ են արվել: Դեղը թույլ է տվել կենդանիների օրգանզիմում արգելափակել վիրուսի տարածումը: Էբոլավիրուսի երեք հիմնական տեսակների նկատմամբ կայունությունը, որը ձեռք  է բերվել մոդիֆիկացված MBP134-ի ազդեցությունից, հայտնաբերվել է պրիմատների վրա արված փորձերի ընթացքում:

Վարակվելուց հետո անգամ 4-7-րդ օրը մեկ կգ-ի համար դեղի 25 մլգ չափաքանակը արդյուավետ է եղել: Այսպիսով MBP134-ի ընդամենը մեկ ներարկումը կարող է բավարար լինել վիրուսից օրգանզիմի պաշտպանության համար:

 Հետազոտությունը հրապարակվել է Cell Host & Microbe ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում