80 դոլարանոց վարակիչ թաշկինակ. ԱՄՆ-ում վաճառում են ՍՇՎ վիրուսով թաշկինակներ

28 հունվարի, 2019  16:30

ԱՄՆ-ից սթարթափերը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների դեմ պայքարի միանգամայն յուրահատուկ միջոց են գտել: VAEV Team ընկերությունը վաճառքի համար թողարկել է Vaev Tissue թաշկինակներ, որոնք վարակված են մրսածության վիրուսներով:

Մշակողները վստահ են, որ նման թաշկինակը ՍՇՎ կանխարգելման հոյակապ մեթոդ է, որը մարդուն թույլ կտա մրսածությամբ հիվանդանալն անցկացնել իրեն հարմար ցանկացած ժամանակ: Դրա համար Vaev Tissue-ի գնորդին բավական է քիթը մաքրել վարակիչ թաշկինակով: Ընդ որում արտադրանքն ամենեւին էժան չէ՝ 79.99 դոլար:

Գիտնականները, մինչդեռ, հոռետեսորեն են վերաբերվել ՍՇՎ կանխարգելման այս մեթոդին՝ նշելով, որ միայն ռինովիրուսների քանակությունն անցնում է 2 հարյուրյակից, ինչը նման թաշկինակների արդյունավետությունը նվազագույնի է հասցնում: Դրանից բացի, քանի որ անհնար է կռահել վիրուսներին օրգանիզմի արձագանքը, մասնագետները ենթադրում են, որ Vaev Tissue-ն կարող է որոշակի վտանգ պարունակել երեխաների եւ տարեցների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում