Գիտնականները պարզել են, թե օրվա որ ժամին է մարդը ավելի շատ մտածում ուտելու մասին

30 հունվարի, 2019  18:45

Համեղ սննդի հանդեպ սերը ստիպում է մեզ շատ ժամանակ ծախսել՝ այս կամ այն մթերքի մասին մտածելով: Ինչպես հաղորդում է New York Post-ը՝ վկայակոչելով One Poll-ի անցկացրած հարցումները, ամերիկացիները տարեկան 240 ժամ ծախսում են սննդի մասին մտածելու վրա:

Ուսումնասիրությունն օգնել է պարզել այն ժամանակը, երբ մարդն ավելի շատ է մտածում սննդի մասին: Պարզվում է, որ հենց ժամը 14.41-ին է, որ զգացմունքները սկսում են իշխել մտքի վրա, եւ ինչ-որ համեղ բան ուտելու գայթակղությունն իրական փորձություն է դառնում մարդու համար:

Հարցմանը մասնակցել է, ընդհանուր առմամբ, 2,000 ամերիկացի: 2/3-ը խոստովանել է, որ ամեն օր նույն ժամին ունենում է ինչ-որ բան ուտելու անհաղթահարելի ցանկություն, ընդ որում, 58 տոկոսը նախընտրում է աղիի եւ քաղցրի համադրությունը, իսկ 35 տոկոսը`աղիի եւ կծուի: Բացի այդ, 50 տոկոսն իր սերն է խոստովանել քաղցրեղենի եւ խրթխրթանների հանդեպ:

Ավելի հաճախ հարցվողները երազում էին շոկոլադի մասին՝ 62 տոկոս: Դրան հաջորդել են պանիրը, ելակը, բեկոնը եւ խորովածը: Հարցվածների 67 տոկոսը նշել է, որ ուտելիքի ընտրությունը կախված է իրենց տրամադրությունից: Այսպիսով, տասը կանանցից չորսը սթրեսի դեպքում ուզում է ինչ-որ քաղցր բան ուտել, այն դեպքում, երբ այդպես է տղամարդկանց միայն 29 տոկոսի մոտ: Դրա հետ մեկտեղ, յուրաքանչյուր հինգերորդ տղամարդը տխուր տրամադրության ժամանակ նախընտրում է ինչ-որ կծու բան, իսկ կանանց շրջանում՝միայն 11 տոկոսը:

Հարցման մասնակիցների 37 տոկոսը նշել է, որ համերի նոր համադրություն փորձել են ընկերների շնորհիվ:Առավել ցանկալի մթերքները.

Շոկոլադ՝ 62 տոկոսՊանիր՝ 49 տոկոսԵլակ՝ 39 տոկոսԲեկոն՝ 38 տոկոսԽորոված՝ 34 տոկոսՄեղր՝ 33 տոկոսԿոկոս՝ 30 տոկոսՄեղրային մանանեխ `26 տոկոսՀապալաս՝ 26 տոկոսԿիտրոն՝ 26 տոկոսԱմենատարածված համերըՔաղցր՝ 79 տոկոսԱղի՝ 54 տոկոսԿծու՝ 45 տոկոսՉաբեր համեմունք՝ 40 տոկոսԾխեցրած՝ 27 տոկոսԱմենատարօրինակ համային համադրությունները.Չիպսերով սպագետի Շոկոլադ եւ ծովախեցգետինԻմբիր եւ սխտորԲեկոն եւ շաքարԲեկոն եւ ելակ

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում