Իմունիտետը խթանող մոլեկուլը կարող է կանխել քաղցկեղը. հետազոտություն

16 փետրվարի, 2019  11:19
Մոլեկուլը, որը ստացվել է քաղցկեղի բուժման ժամանակ իմունաթերապիայում օգտագործման համար, կարող է կանխել քաղցկեղի զարգացումը։ Նման եզրահանգման են եկել ամերիկյան Լուիսվիլի համալսարանի գիտնականները։ Հետազոտության ընթացքում առողջ մկներին ներարկել են SA-4-1BBL ռեկոմբինանտ սպիտակուց, ինչից հետո ժամանակի տարբեր հատվածներում դրանց վարակել են արգանդի վզիկի եւ թոքի ուռուցքի բջիջներով։ Պարզվել է, որ նորագոյացության զարգացումից առավել մեծ պաշտպանություն դեղամիջոցն ապահովում է  ներարկումից երկու շաբաթ հետո։ Այս էֆեկտը, միջնորդավորված CD4 լիմֆոցիտներով եւ NK բջիջներով (բնական քիլերներ), տեւում է ավելի քան ութ շաբաթ։

SA-4-1BBL-ը հսկիչ կետերի ինհիբիտոր է, այսինքն՝ այն անջատում է իմունային պատասխանի ճնշման մեխանիզմը եւ ուժեղացնում հակաքաղցկեղային պատվաստանյութերի գործողությունը՝ ի հաշիվ CD8 լիմֆոցիտների ակտիվացման (սակայն այս հետազոտությունում այդ իմունային բջիջները որեւէ դեր չեն խաղացել)։ Դա մատնանշումէ այն մասին, որ երկարատեւ պաշտպանությունը ձեռք է բերվում ի հաշիվ այն պրոցեսի, որը չի վերաբերում ձեռք բերված իմունիտետին։ Բացի այդ, այն գործում է քաղցկեղի շատ տեսակների դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում