4 ախտանշան, որ կարող են ցույց տալ սրտի խնդիրները

11 մարտի, 2019  10:53

Սիրտ-անոթային հիվանդությունները ոչ միշտ են արտահայտվում կրծքավանդակի կամ ձախ ձեռքի ցավերով: Կան նաեւ մեծ թվով այլ ախտանշաններ, որոնք կարող են ցույց տալ սրտի խնդիրները: Եթե ձեզ արդեն որոշակի ժամանակ անհանգստացնում են ստորեւ ներկայացված ախտանշանները, խորհրդակցեք բժշկի հետ:

Շնչառական խնդիրներ

Որոշ դեպքերում սրտի նոպայի սկսվելը կարող են մատնանշել շնչառական խնդիրները, օրինակ՝ ընդհատուն շնչառությունը, նույնիսկ եթե այն չի ուղեկցվում ցավով կամ այլ տհաճ զգացողություններով: Եթե շնչահեղձ եք լինում աննշան ծանրաբեռնվածությունից հետո (առավել եւս հանգստի վիճակում) կամ չեք կարողանում աստիճանով բարձրանալ, անհրաժեշտ է անպայման բժշկին այցելել:

Ցավ մեջքում ու ծնոտում

Մեջքում եւ ծնոտում ցավերն, իհարկե, կարող են մեծ թվով պատճառներ ունենալ: Բայց մեջքում անսպասելի ցավը կամ կծկված ծնոտի զգացողությունը հաճախ կարող են լինել սրտի հետ կապված խնդիրների ախտանշան:

Ցավ Ստամոքսում

Եթե համոզված եք, որ չեք թունավորվել եւ աղիքային ինֆեկցիայով չեք վարակվել, փորի հատվածի ցավերը կարող են վկայել սրտի աշխատանքի խափանումների մասին: Սրտամկանը գտնվում է անմիջապես ստամոքսի վրա, եւ երկու օրգանների դիսֆունկցիայի ախտանշանները կարող են նման լինել:

Այրոց

Շարունակական, 7 րոպեից ավելի տեւած այրոցը որոշ դեպքերում կարող է մատնացույց անել սրտի հետ կապված խնդիրները: Եթե մարդը միաժամանակ անհարմարավետություն է զգում հանգստանալու ժամանակ (նստած կամ պառկած դիրքում), հատկապես սրտի հետ կապված խնդիրներ ունենալու հավանականությունը մեծանում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում