Գիտնականները բացահայտել են կանաչ թեյի եւս մեկ օգտակար հատկություն: Ինչպես հայտնի է դարձել, այդ ըմպելիքն օգնում է ճարպակալման դեմ պայքարում:
8 շաբաթ տեւողությամբ գիտափորձի շրջանակներում մկներին բաժանել էին երկու խմբի: Առաջին խմբի սննդակարգում ներառված էին բարձր յուղայնությամբ մթերքներ, իսկ երկրորդ խմբի սննդակարգում` սովորական կեր: Յուրաքանչյուր խմբում կրծողների կեսը սննդի հետ ստանում էր կանաչ թեյ՝ մարդու համար տվյալ ըմպելիքի օրական 10 բաժակի չափով:
Պարզվել է, որ բարձր յուղայնությամբ մթերքներով եւ կանաչ թեյով սնվող մկները գիրանում էին 20 տոկոսով պակաս, քան կրծողները, որոնք սահմանափակվում էին անառողջ սննդով: Բացի այդ, «թեյ» ըմպողների շրջանում նկատվում էր ինսուլինի նկատմամբ ցածր դիմադրություն, ինչպես նաեւ աղիներում բորբոքային գործընթացի ցուցանիշների անկում: Կանաչ թեյ օգտագործելու արդյունքում բարելավվել էր նաեւ աղիքային միկրոբիոտան:
Նմանատիպ դրական տեղաշարժ (պակաս արտահայտված) նկատվել էր նաեւ երկրորդ խմբի կրծողների մոտ, որոնք սնվում էին սովորական կերով:
Ըստ գիտնականների՝ կանաչ թեյը խթանում է աղիքային օգտակար բակտերիաների աճը, որի արդյունքում նվազում է ճարպակալման վտանգը:
Հետազոտության արդյունքներով գիտական հոդվածը հրապարակվել է Journal of Nutritional Biochemistry պարբերականում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում