Տանը բուժում ստանալը հիվանդանոցային բուժումից ավելի արդյունավետ է. հետազոտություն

18 մարտի, 2019  22:16

Մաշկային հիվանդությունների բուժումը տան պայմաններում ավելի արդյունավետ է հիվանդանոցային բուժման համեմատությամբ: Այսպիսի երակացություն են կատարել Մելբուռնի համալսարանին առընթեր Մերդոկի Մանկական գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները:

Հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 6 ամսականից մինչեւ 18 տարեկան 188 երեխաների եւ դեռահասների առողջական վիճակին, որոնց ախտորոշել էին խորը կամ մակերեսային ֆլեգմոն՝ ենթամաշկային շարակցական շերտի բորբոքում: Փորձարկվողներից կեսը բուժումը տանն է անցել՝ ստանալով ներերակային հակաբիոտիկ ցեֆտրիակսոն, իսկ մնացյալը՝ հիվանդանոցում, ընդունելով ֆլուկլոկսացիլին:

Պարզվել է, որ տանը բուժվողների շրջանում հիվանդանոցնում բուժվողների համեմատ առավել հազվադեպ են առաջացել այնպիսի կողմնակի էֆեկտներ, ինչպես դիարեան եւ սրտխառնոցը: Դրանից բացի տանը բուժվելու օգտին էր նաեւ պացիենտների հարաբերակցությունը, որոնց մոտ բուժման անհրաժեշտ արդյունք չի գրանցվել (2 տոկոս ընդդեմ 7 տոկոսի): Արդյունքում՝ տանը հակաբիոտիկներ ստացող հիվանդներից միայն 3 տոկոսին էին ստիպված կրկնակի կաթիլայիններ նշանակել, մինչդեռ նրանց շրջանում, ովքեր ստացիոնար բուժում են ստացել, այս ցուցանիշը հասել է 18 տոկոսի:

Գիտնականների կարծիքով՝ հիվանդանոցի պատերից դուրս բուժման արդյունավետությունը բացատրվում է այն հանգամանքով, որ հիվանդը ֆիզիկական եւ հոգեբանական անհարմարավետություն չի զգում իրադրության փոփոխության պատճառով: Դրանից բացի, այս դեպքում զրոյի են հավասարեցված հիվանդանոցային ինֆեկցիաներով վարակվելու վտանգները:

Հետազոտությունը հրապարակվել է The Lancet Infectious Diseases ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում