Քայլել առանց ձեռնափայտի, ապրել առանց ցավի. Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Հայկը Գերմանիայում բուժման կարիք ունի

2 ապրիլի, 2019  19:50

33-ամյա Հայկ Սեխլիյանի մեջքի ՄՌՏ պատկերներին նայելով՝ նույնիսկ աշխարհում հայտնի նեյրովիրաբույժները չեն կարողացել թաքցնել իրենց զարմանքը. այս երիտասարդը, իր ողնաշարի վիճակից դատելով, չպետք է ոչ միայն քայլեր, այլ նույնիսկ նստեր:

«Դու չէ որ կարողանում ես ոտքերիդ վրա կանգնել, դու չէ որ կարողանում ես քայլել, էլ ի՞նչ է քեզ պետք»,- զարմանքով հարցնում են նրան:

Հայկն այնքան էլ շատ բան չի պահանջում՝ քայլել ավելի ուղիղ, առանց ձեռնափայտ օգտագործելու անհրաժեշտության: Եվ ազատվել ցավից, որն արդեն 3 տարի նրան ուղեկցում է գիշերուզօր: Թե՛ մեկի, թե՛ մյուսի հարցում Հայկին կարող են օգնել Գերմանիայի ռեաբիտոլոգ-բժիշկները, սակայն հայկական կողմը դեռեւս չի շտապում Հայկին նրանց մոտ ուղարկել:

Պայմանագրային զինծառայող Հայկ Սեխլիյանը 2016 թվականի ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղում մարտական առաջադրանք կատարելիս T3 եւ T4 ողերի բեկորային վիրավորում է ստացել: Ստեփանակերտի հոսպիտալում վիրաբույժները նրա ողնաշարից հանել են արկի բեկորը, որից հետո նրան տեղափոխել են Երեւան, որտեղ հանել են ավելի փոքր՝ երկրորդ բեկորը:

Այդ ժամանակից ի վեր՝ 2016 թվականի ապրիլի 6-ից, մեջքի հատվածում ցավերը չեն դադարում ո՛չ ցերեկը, ո՛չ գիշերը: Հայկի խոսքով՝ ցավերը փոքր-ինչ մեղմվում են, երբ լողավազանի մեջ է լինում: Բայց լողավազանից դուրս դրանք զգալիորեն վատթարացնում են նրա կյանքի որակը: Իսկ վատ, խոնավ եղանակին դառնում են բացարձակապես անտանելի:

Արկի 3.5 մմ բեկորը կտրել էր հայկի ողնուղեղը: Շատ մասնագետնր վստահեցնում էին, որ նման վնասվածքով մարդիկ սովորաբար ոչ թե չեն քայլում, այլ  են նստում: Հայկի ոտքերը բոլորովին կորցրել են զգայունությունը, բայց Հայկը սովորել է քայլել՝ սեփական նպատակասլացության եւ Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնի մասնագետների աշխատանքի շնորհիվ:

Լավ եղանակին ձեռնափայտի միջոցով նա կարող է հարթ ճանապարհով  ինքնուրույն մինչեւ 100 մ քայլել: Սանդուղքով իջնելը դժվար է: Բարձրանալն էլ այնքան էլ հեշտ չէ:

«Երբ դուք քայլում եք, դուք չեք մտածում, թե ինչպես եք դա անում...» - NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասում է Հայկը,-դուք պարզապես դնում եք ոտքը եւ գնում եք: Իմ ոտքերը ոչ ցուրտ են զգում, որ տաքություն, ոչ հպում, դրա համար ես պետք է նայեմ գետնին, նայեմ, ինչպես եւ ուր եմ դնում ոտքս: Այս ամենը շատ է տարբերվում մինչեւ վիրավորումն իմ քայվածքից»:

Հայաստանում բժիշկները եւ վերականգնողական կենտրոնի մասնագետներն արել են իրենց ուժերի չափով ամեն ինչ եւ անգամ ավելին, բայց հիմա նրանք արդեն չեն կարող նրան օգնել:

 2018-ի նոյեմբերին Հայկն իր հրամանատարի ջանքերի շնորհիվ գնացել էր Գերմանիա՝ Բադեն Բադեն, որտեղ  մի շարք հետազոտություններ էր անցել:

Այնտեղ բժիշկներն ասել էին, որ ժամանակակից մեթոդների եւ վերականգնման համար նախատեսված նորագույն սարքավորումների շնորհիվ նրա վիճակը կարելի է զգալիորեն բարելավել. նրա ցավերը նկատելիորեն մեղմանում են, ավելին՝ ընդամենը 6 շաբաթում նա կսովորի ինքնուրույն քայլել՝ առանց ձեռնափայտի, ավելի շատ, քան 100 մ:

Ձեռնափայտը նրան անհրաժեշտ կլինի օրինակ 10 կմ անցնելու դեպքում: Նրա կյանքն առավել լիարժեք կդառնա, ավելին, նա կկարողանա շարունակել ռազմական ծառայությունը. այլ բնագավառում նա իրեն պարզապես չի տեսնում: Նման բուժումը մոտ 30-35 հազար եվրո կարժենա:

Գերմանացի բժիշկների եզրակացություններով եւ նշանակումներով Հայկը վերադարձ հայրենիք: Սակայն պատասխանատու մարմինները չեն շտապում նրա բուժումը կազմակերպել. նրանք պնդում են, որ վերականգնման հարցում նրան կարող են նաեւ այստեղ օգնել:

Դեռ 2018-ին Հայկն իր խնդրի մասին պատմել էր նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին եւ լսել հետեւյալ պատասխանը. «Գտիր բարերարների, ովքեր կվճարեն նման բուժման համար»:

«Այնպիսի տպավորություն է, որ պետությունն այժմ կարծես թե սիրալիր ձեւով փորձում է ինձ նույնն ասել,-ասաց Հայկը,- մենք պետության համար արել ենք ամեն ինչ, ինչ կարողացել ենք՝ մեր առողջության, կյանքի հաշվին: Բայց հիմա, երբ մեզ օգնություն է պետք, պետությունը մեզ անտեսում է: Մենէք պետությունից ոչինչ չենք ուզում ՝ միայն, որ մեզ օգնեն բուժման հարցում»:

Հայկի խոսքով՝ նրա համար սկզբունքային չէ հենց Գերմանիայում բուժվելը: Եթե Հայաստանում նրան կարողանան օգնել, նա միայն ուրախ կլինի, եթե անգամ դա ոչ թե 6 շաբաթ, այլ մի ամբողջ տարի տեւի, նա պատրաստ է սպասել եւ աշխատել իր վրա: Բայց թեւ Առողջապահության եւ Պաշտպանության նախարարույթունները պնդում են, որ հայ մասնագետները  կկարողանան օգնել իրեն, մասնագետները թոթվում են ուսերը եւ ասում, որ ինչ կարող էին, արդեն արել են: Իսկ Գերմանիայի սարքավորումներն, ավաղ, Հայաստանում չկան:

Իր բուժման համար դրամահավաք կազմակերպելու տարբերակը Հայկը դեռեւս չի դիտարկում: Նրա խոսքով՝ դա կարող է վատ անդրադառնալ իր մարտական ընկերների եւ որդիների (նրանցից մեկը 4 տարուց պետք է բանակ գնա) բարոյահոգեբանության վրա. ամեն դեպքում սահմանը պաշտպանող զինվորը ցանկանում է վստահ լինել, որ եթե իրեն կամ իր ընկերներին վիրավոորեն, պետությունը հոգ կտանի իր մասին եւ ամեն ինչ կանի նրա բուժման կազմակերպման եւ վերականգնման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում