Քրոնիկ սթրեսը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը

12 ապրիլի, 2019  10:44

Քրոնիկ սթրեսը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը, կարծում են չինացի գիտնականները: Այն, որ ուժեղ սթրեսը կամ հուսահատությունը կարող են չարորակ ուռուցքների առաջացման գործոններ լինել, վաղուց է ասվում, սակայն մինչեւ վերջերս չէր հաջողվում հայտնաբերել այդ ներգործության մեխանիզմը:

Xinhua-ն հաղորդում է, որ Դալյանի համալսարանի մասնագետները հայտանբերել են, որ քրոնիկ սթրեսը կարող է բարձրացնել ադրենալինի մակարդակը:

Ադրենալինն իր հերթին ուժեղացնում է А լակտատդեգիդրոգենազի ազդեցությունը, ինչն արդյունքում նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացմանը: Սակայն կա նաեւ փրկություն. А լակտատդեգիդրոգենազի գործողությունը կարող է արգելափակել վիտամին С-ն:

Հաշվի առնելով բացասական էմոցիաների վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա՝ գիտնականները քաղցկեղով հիվանդներին կոչ են անում դիմել հոգեբանի կոնսուլտացիայի, քանի որ հենց նման հիվանդներն են հաճախ սթրես ապրում:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Journal of Clinical Investigation ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում