Լոնդոնից 24-ամյա Շարլոտտա Դյուբարդը անգամ չի կասկածել իր հղիության մասին մինչեւ որ մի օր լոգարանում նրա մոտ ծննդաբերական ցավեր չեն սկսվել: Հենց լոգարանում էլ նա ծննդաբերել է երեխային:
Շարլոտտայի խոսքով նրա դաշտանը չէր դադարել, իսկ քաշը գրեթե չէր ավելացել, ուստի հղիության վերաբերյալ ոչ մի կասկած կար: Ավելին՝ աղջիկն 9 ամիս հակաբեղմնավորիչներ էր ընդունել, ծխել էր, ալկոհոլ օգտագործել եւ աշխատանքի գնացել, որտեղ հերթափոխը կարող էր 14 ժամ տեւել:
«Հիմա ես հասկանում եմ, որ ավելի շատ քաղցր էի ուզում ուտել,-հիշում է նա, բացի այդ ոտքերիս հետ խնդիներ կային, ինչի պատճառով ես մի շաբաթ աշխատանքի չէի գնում: Բժիշկն ասում է, որ պատճառը կարող էր երեխայի ճնշումը լիներ»:
Երբ Շարլոտտայի մոտ ցավեր էին սկսվել, նա դրան նշանակություն չէր տվել:
«Երեկոյան ես ցավ զգացի, բայց ոչ այդքան ուժեղ՝ ավելի թույլ, քան դաշտանի ժամանակ: Հաջորդ օրն այն շարունակվեց եւ ալիքներով մեկ ուժեղանում էր, մեկ թուլանում»:
Բջջային հեռախոսի տեսախցիկով զննելով իրեն նա տեսել էր նորածնի երեւացող գլուխը: Շարլոտտան երեխային ունեցել էր հենց լոգարանում՝ ինքնուրույն, առանց կողմնակի օգնության:
Պորտալարը կտրելով մանիկյուրի համար նախատեսված մկրատով նա զանգահարել էր իր զուգընկերոջը եւ շտապ կանչել իր մոտ:
Սկզբում նա չէր կարողանում հավատալ, որ երեխան իսկապես իրենցն է եւ ենթադրել էր, որ աղջիկը նրան փողոցում է գտել:
Բժիշկները զննել էին նորածնին եւ ասել, որ լիովին առողջ է:
«Մանկաբարձուհիներն անգամ հարցնում էին ինձ, թե որտեղ եմ սովորել այդպես կտրել պորտալարը, քանի որ այլ կերպ անելը կարող էր շատ վտանգավոր լինել, -հիշում է Շարլոտտան: Գաղափար չունեմ, թե որտեղից գիտեի, ինչ է պետք անել: Երեւի բնազդ էր»:
Սա միակ նման դեպքը չէ. երբեմն կանայք մինչեւ ծննդաբերությունը չեն կասկածում իրենց հղիության մասին: Նրանցից շատերի մոտ ամբողջ հղիության ընթացքում դաշտան է լինում, մյուսներն այդ ամբողջ ընթացքում հակաբեղմնավորիչներ են ընդունում: Շատ դեպքերում որովայնը նկատելի չի լինում մոր մեջքին մոտ լինելու երեխայի դիրքի պատճառով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում