Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հյուրընկալել էր գերմանացի վիրաբույժին

3 մայիսի, 2019  20:00

Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի վիրաբույժ Անդրանիկ Ալեքսանյանի և Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի հրավերով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում էր Գերմանիայի Ուլմ համալսարանական կլինիկայի հայտնի վիրաբույժ և բարերար Հոլգեր Լիսթլը:Վիրաբույժը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում անցկացրել է կոնֆերանս, որի ժամանակ խոսել է վերքերի բուժման համար նախատեսված սարքավորումների և դրանց կիրառման նրբությունների մասին, որոնցից և նվիրել է հիվանդանոցին:

Հոլգեր Լիսթլը շրջել է համալսարանական հիվանդանոցով, ծանոթացել է օրերս բացված Սիմուլյացիոն ուսումնական կենտրոնին և տարվող աշխատանքներին:Նշենք, որ Հոլգեր Լիսթլը ոչ միայն հայտնի վիրաբույժ է, այլև բարերար, ով մեծ ներդրում է ունեցել նաև Աֆրիկայի հիվանդանոցներից մեկի վերանորոգման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում