Ուղեղի ճողվածքն առանց քթի է թողել տղային (ֆոտո)

8 մայիսի, 2019  16:18

Պակիստանից 8 ամսական Դեյման Մանգրիոն էնցեֆալոցելեի պատճառով, որը ավելի շատ հայտնի է որպես ուղեղի ճողվածք գրեթե մնացել է առանց քթի: Տվյալ արատը առաջանում է գանգի ծածկույթի (cranium bifidum) ոչ լիարժեք փակման պատճառով:

The Daily Mail-ը հաղորդում է, որ Դեյման ծնվել է քթին փոքրիկ ուռուցքով, սակայն մի քանի ամիսների ընթացքում այն հասել է թենիսի գնդակի չափի: Դիրքի պատճառով, ուռուցքը մասամբ փակում է աչքերը եւ տղային ցավ եւ ուժեղ անհարմարություն է պատճառում:

Միակ փրկությունը  վիրահատությունն է, սակայն դրա համար բոլոր անալիզները պետք է դրական լինեն: Ծնողներն իրենց բոլոր խնայողությունները, ինչպես նաեւ մեծ աղջկա հարսանիքի համար հավաքված բոլոր փողերը ծախսել են բազմաթիվ անալիզների եւ բժշկների կոնսուլտացիաների համար: Էնցեֆալոցելեի բուժմամբ զբաղվող հիվանդանոցն իրենց տնից 208 կմ հեռավորության վրա է գտնվում:

Դեյման այդ ընտանիքում երկար սպասված որդի է: Մինչեւ նրա ծնունդը Ջայրամը եւ Լաքշմին 5 աղջիկ էին ունեցել: Այժմ ծնողները վախենում են, որ ուղեղի ճողվածքի պատճառով իրենց միակ որդին կկուրանա:

էնցեֆալոցելեն հազվագյուտ հիվանդություն է. օրինակ ԱՄՆ-ում տարեկան ընդամենը 375 դեպք է գրանցվում: Սովորաբար վիրահատական միջամտությունն անցկացվում է մինչեւ 4 ամսականը, ընդ որում որպես կանոն, վիրահատությունը լուրջ խանգարումների զարգացման չի հանգեցնում:

Source: The Daily Mail

Photos: Caters News Agency

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում