Տղամարդկանց եւ կանանց համար նույնպես կենսաբանական տարիք կա: ԱՄՆ-ի Ռատգերի համալսարանի հետազոտության համաձայն 40-ից հետո հայրությունն անդրադառնում է զուգընկերոջ եւ ժառանգների վրա:
Գիտնականները պարզել են, որ չափահաս տղամարդկանց երկրորդ կեսերը կարող են հղիության ժամանակ այնպիսի բարդություններ ունենալ, ինչպիսին է գեստացիոն շաքարային դիաբետը, վաղաժամ ծննդաբերությունը եւ պրեէկլամպսիան:
Բացի այդ հղիության ուշ շրջանում մեռելածնության բարձր վտանգ է հայտնաբերվել, ինչպես նաեւ երեխաների մոտ սրտի բնածին արատի եւ «գայլի երախի» զարգացման ռիսկ:
Մասնագետների խոսքով՝ մեծանալուն զուգընթաց մեծահասակ հայրերի երեխաների մոտ մեծանում է աուտիզմի, օնկոլոգիական հիվանդությունների, հոգեկան եւ կոգնիտիվ խանգարման զարգացման հավանականությունը:
Հետազոտության հեղինակ Գլորիա Բահմանը նշում է, որ տղամարդկանց մեծանալուն զուգընթաց սերմնահեղուկում կարող են անբարենպաստ փոփոխություններ կատարվել, որոնք հետագայում ազդում են սերնդի ԴՆԹ-ի վրա:
Այպսիսով շիզոֆրենիան կարող է ախտորոշվել 141-ից մեկ երեխայի մոտ, որի հոր տարիքը 25-ից բարձր չի եղել:
Մինչդեռ 50 տարեկանից բարձր հայրերի մոտ այդ ցուցանիշը 47-ի դեպքում կազմում է 1:
Բացի այդ կան տվյալներ, որոնք մատնանշում են հոր տարիքի եւ երեխայի մոտ աուտիզմի զարգացման միջեւ կապը:
Մասնագետները տղամարդկանց, որոնք հետաձգում են ընտանիք կազմելը, խորհուրդ են տալիս մտածել իրենց սերնդի առողջության եւ մինչեւ 45 տարեկան դառնալը սառեցնել սերմնահեղուկը:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Maturitas ամսագրում:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում