Վաշինգտոնի համալսարանի մասնագետները EarHealth սմարթֆոնի համար հավելված են մշակել, որը կօգնի տնյաին պայմաններում ականջի ինֆեկցիաները հայտնաբերել:
Աշխատելով հավելվածի ուղղությամբ՝ գիտնականները վերլուծել են հիվանդության հազարավոր պատմությունները՝ փորձարկման ալգորիթմի ստեղծման համար: Զարգացող ինֆեկցիայի հիմնական մարկեր է միջին ականջի շրջանում հեղուկի կուտակումը:
Սմարթֆոնում բեռնված այդ հավելվածի միջոցով հնարավոր կլինի որոշել հեղուկի առկայությունը: Դրա համար հարկավոր է ձագարի տեսքով ծալել թուղթը, որի նեղ անցքը պետք է կպչուն ժապավենի միջոցով ամրացված լինի սմարթֆոնի ներքեւի հատվածին: Ձագարի հիմքը հարկավոր է ականջին շատ մոտ պահել:
EarHealth հավելվածը գեներացնում է 150 միլիվայրկյան տեւողությամբ անդադար ձայնային ազդանշանը, որն իր հաճախականությամբ համեմատելի է թռչունների ծլվլոցի հետ: Ազդանշանն անդարդառնում է թմբկաթաղանթից եւ բջջային հեռախոսը նորից որսում է այն: Եթե միջին ականջում հեղուկ կա, անդրադարձված ձայնային ալիքի հաճախականությունը փոխվում է: Այս մեթոդի օգնությամբ ախտորոշման պարզումը կազմում է 85 տոկոս:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում