36-ամյա ամերիկուհի Ջեսիկա Կոքսը դարձել է առանց ձեռքերի ԱՄՆ-ի առաջին լիցենզավորված օդաչուն:
Հազվագյուտ պաթոլոգիայի պատճառով նրա վերին վերջույթները չեն զարգացել մոր արգանդում: Վաղ մանկությունից Ջեսիկան սովորել է ձեռքերը ոտքերով փոխարինել եւ լիարժեք կյանքով է ապրում:
Դժվար է հավատալ, սակայն կինը նվագում է դաշնամուր, վարում է մեքենա, որակավորված ջրասուզակ է եւ թեքվանդոյից սեւ գոտի ունի:
Վերջերս Ջեսիկան ոտքերի օգնությամբ սովորել է Ercoupe միաշարժիչ ինքնաթիռ վարել:
Ամերիկուհին իր օրինակով ցանկանում է ոգեշնչել սահմանափակ հնարավորություններով այլ մարդկանց:
«Ինձ շատ հաճախ էին ասում, որ ես չեմ կարողանա ինչ-որ բան անել, որովհետեւ ես հաշմանդամ եմ», - պատմում է նա: Ջեսիկան մանկուց փորձում է ակտիվ կենսակերպ վարել, դոփապարի դասերի է հաճախել, եղել է սկաուտ: Կինը պրոթեզներ ունի, սակայն խոստովանում է, որ հազվադեպ է դրանցից օգտվում, քանի որ սիրում է ամեն ինչ ոտքերով անել:
Source: The Daily Mail
Photos: Jessica Cox/Facebook
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում