Սուր իշեմիկ կաթվածի անվճար բժշկական ծառայությունից օգտվել է 133 քաղաքացի: Ովքե ՞ր են շահառուները (վիդեո)

4 հունիսի, 2019  14:00

Սուր իշեմիկ կաթվածի անվճար բժշկական ծառայությունից արդեն իսկ օգտվել է 133 քաղաքացի: Այդ մասին գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա տեղադրել է նաև հոլովակ այն մասին, թե ովքեր են շահառուները և ինչ ընթացակարգով է տրամադրում բուժօգնությունը:

Հանկարծակի դեմքի ծռվածությունը, վերջույթների թուլությունը, հավասարակշռության և խոսքի կտրուկ խանգարումները կարող են լինել գլխուղեղի սուր կաթվածի ախտանշաններ: Նշված ախտանիշներից գոնե մեկի առկայության դեպքում հարկավոր է դիմել «Շտապ օգնությոան» ծառայություն, տեղամասային պոլիկլինիկա կամ կաթվածի համապարփակ կենտրոն: Մանրամասները՝ հոլովակում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում