Կնոջ ականջից բժիշկները կենդանի սարդ են հանել (վիդեո)

5 հունիսի, 2019  19:46

Վիետնամի բնակչուհին բավական տհաճ իրավիճակի է հանդիպել. նրա ականջում բնակություն էր հաստատել կենդանի սարդ։

Ինչպես տեղեկացնում է UPI տեղեկատվական պորտալը, կինը, որի անունը չի նշվում, դիմել է բժիշկներին ականջի ցավի պատճառով։ Էնդոսկոպով բուժզննումն օգնել է պարզել, որ պատճառը կենդանի սարդն է, որը բնակություն էր հաստատել լսողական օրգանի արտաքին անցքի մոտ։ Վիրաբուժական միջամտության կարիք չառաջացավ. միջատին ականջից դուրս բերեցին լույսի ճառագայթով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում