Երեկոյան համերգները կարող են էպիլեպտիկ ցնցումներ առաջացնել նույնիսկ այդ հիվանդությունը չունեցող մարդկանց մոտ

13 հունիսի, 2019  23:48

Ստրոբոսկոպների լույսը, որն օգտագործվում է տարբեր փառատոների եւ համերգների լուսավորման համար, վտանգավոր է նյարդային համակարգի համար եւ կարող է էպիլեպտիկ նոպա առաջացնել, ընդ որում՝ այդ հիվանդությունը չունեցող մարդկանց մոտ՝ նախազգուշացնում են դանիացի մի խումբ գիտնականներ:

Նրանք պատմել են 20-ամյա երիտասարդի հետ տեղի ունեցած դեպքը, որը գիտակցությունը կորցրել է փառատոնի ժամանակ:

Մասնագետները վերլուծել են Նիդերլանդներում պարային փառատոններ այցելած մարդկանց տվյալները, որոնց բուժօգնություն է անհրաժեշտ եղել: Երեկոյան համերգների այցելած 30 մարդ տառապել է ցնցումներից, իսկ ցերեկային համերգների այցելածների շրջանում նման 9 դեպք է տեղի ունեցել:

Մարդկանց միայն 3%-ն է լուսազգայուն եղել: Սակայն խնդիրն յան է, որ վառ լույսի պատճառով ցնցումներ կարող են առաջանալ նաեւ նրանց մոտ, ովքեր նման խնդիր չունեն:

Այդ իսկ պատճառով Epilepsy Society-ի մասնագետները խորհուրդ են տալիս լուսային ազդեցությունը նվազեցնել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում