Ձուկը, որն առանցքային տեղ է գրավում Միջերկրյածովյան դիետայում, շատ օգտակար է համարվում առողջության համար: Ձեզ ենք ներկայացնում ձուկը ձեր սննդաբաժնում ներառելու եւ այն որքան հնարավոր է հաճախ ուտելու մի քանի պատճառ:
Ձուկը շատ սննդարար նյութեր է պարունակումՁուկը շատ սննդարար նյութեր է պարունակում, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար, այդ թվում սպիտակուցներ, յոդ, տարբեր վիտամիններ եւ հանքանյութեր: Հատկապես օգտակար է յուղոտ ձուկը, որը Օմեգա-3 է պարունակում:
Ձուկն օգտակար է սրտի համարՁկան մեջ առկա նյութերը օգտակար են սրտանոթային համակարգի առողջության համար. համարվում է, որ ձկան կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սրտի հիվանդությունների, այդ թվում կաթվածների առաջացման վտանգը:
Ձուկը կարեւոր է երեխայի զարգացման համարՕմեգա-3 ճարպաթթուները չափազանց կարեւոր են երեխայի նորմալ աճի եւ զարգացման համար, դրա համար ձուկը խորհուրդ է տրվում ներառել փոքրիկների սննդաբաժնում: Սակայն չպետք է մոռանալ այն մասին, որ որոշ տեսակի ձկներում պարունակվում է նաեւ սնդիկ, որը կարող է զարգացման խանգարման հանգեցնել:
Ձուկն օգտակար է ուղեղի համարՏարիքի հետ մարդու կոգնիտիվ կարողությունները վատթարանում են: Համարվում է, որ ձկան կանոնավոր օգտագործումը օգտակար է ուղեղի համար եւ օգնում է դանդաղեցնել բացասական գործընթացները:
Ձուկը նվազեցնում է աուտոիմուն հիվանդությունների զարգացման վտանգըԿարծիք կա նաեւ, որ ձկան կանոնավոր օգտագործումը նվազեցնում է աուտոիմուն հիվանդությունների զարգացման վտանգը, այդ թվում 1-ին տիպի դիաբետի: Օմեգա-3 ճարպաթթուները կրճատում են երեխաների մոտ դիաբետի, ինչպես նաեւ այլ աուտոիմուն հիվանդությունների զարգացման հավանականությունը:
Ձուկը պաշտպանում է տեսողությունըՁուկը Օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ օգտակար է տեողության համար եւ լավ պրոֆիլակտիկա է տարիքային մակուլոդիստրոֆիայի համար՝ սա տեսողության խախտման եւ տարեցների մոտ կուրության առաջացման հիմնական պատճառն է:
Ձուկն օգտակար է դեպրեսիաների պրոֆիլակտիկայի համարԹեեւ համոզիչ գիտական ապացույցներ չկան, համարվում է, որ ձկան կանոնավոր օգտագործումը նվազեցնում է դեպրեսիաների զարգացման հավանականությունը եւ թույլ է տալիս կրճատել դրա տեւողությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում