Գիտնականների միջազգային խմբին հաջողվել է զգալի առաջընթաց գրանցել 1-ին տիպի դիաբետի բուժման գործում:
Այս հիվանդության բուժման փորձարարական մեթոդներից մեկն է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջիջների փոխպատվաստումը: Սակայն դրա ներդրման համար գոյություն ուներ լուրջ խոչընդոտ՝ մարդու իմունային համակարգը հաճախ մերժում էր պատվաստված բջիջները:
Այս խնդրի լուծումը գտնելուն օգնել է ELASTISLET ծրագրի շրջանակում գիտնականների աշխատանքը: Եվրոպայից մասնագետներին հաջողվել է մշակել կիսաթափանցող բիոհամատեղելի նյութ, որը կարող է դոնորական բջիջները հուսալիորեն պաշտպանել օրգանիզմի իմունային հարձակումից:
Թվում էր, թե խնդիրը լուծված է, բայց կա մի «բայց». բանն այն է, որ փոխպատվաստման համար օգտագործվում են մահացած դոնորի ենթաստամոքսային գեղձի բջիջները, ինչը խնդիրը զգալիորեն դժվարացնում է: Գիտնականները մտադիր են ELASTISLET նախագծի շրջանակում մարդու ցողունային բջիջների հիմքի վրա ստեղծել ինսուլին արտադրող բջիջներ, որոնք հետագա փոխպատվաստման հուսալիության համար կծածկվեն մշակված բիոհամատեղելի նյութով:
Նախագծի համակարգող Վալյադոլիդի համալսարանից (Իսպանիա) Խոսե Կառլոս Ռոդրիգես-Կաբելոն հայտնում է, որ գիտնականները մոտ ապագայում պատրաստ կլինեն անցկացնելու առաջին կլինիկական փորձարկումները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում