Կինը կուրացել է այն բանից հետո, երբ լինզաներով լոգանք է ընդունել

19 հուլիսի, 2019  14:35

Բրիտանիայի 41-ամյա բնակչուհու մեկ աչքը կուրացել է այն բանից հետո, երբ նա լինզաներով լոգանք է ընդունել:

LiveScience-ը հաղորդում է, որ կինը դիմել է բժիշկներին գանգատվելով, որ երկու ամիս աչքերում ցավ է զգում: Ընդ որում նա պարզաբանել է, որ լոգանք ընդունելիս չի հանում լինզաները:

Հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ականտամեոբային կերատիտ, որը զարգանում է, երբ Acanthamoeba ամեոբաները ներթափանցում են աչքի եղջերաթաղանթի մեջ:

Սա կարող է հանգեցնել տեսողության անդառնալի խանգարումների կամ կուրության եւ հատկապես վտանգավոր է, երբ մարդը լինզաներով ջրային պրոցեդուրաներ է ընդունում:

Բանն այն է, որ այդ դեպքում ամեոբան հայտնվում է աչքի եւ լինզայի միջեւ եւ չի մաքրվում ջրով:

Տուժած բրիտանուհու մոտ աչքի խնձորակի  եղջերաթաղանթում մթագնում է հայտնաբերվել եւ տեսղությունը հնարավոր է եղել մասնակի վերականգնել միայն  եղեջերաթաղանթի փոխպատվաստումից հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում