Տղամարդը նիհարել է 90 կգ, որպեսզի խնամի քաղցկեղից մահացած դստեր երեխաներին

22 օգոստոսի, 2019  17:25

Ուելսից 56-ամյա Մայք Սամերսը նիհարել է 90 կգ, որպեսզի կատարի մահվանից առաջ դստեր հայտնած խնդրանքը, որը 3 տարի առաջ մահացել էր կրծքի քաղցկեղից:

Wales Online-ը հաղորդում է, որ Մայքի դուստրը մահվանից առաջ նրան խնդրել է օգնել երեխաների խնամքի հարցում, երբ նա արդեն մահացած կլինի:

«Նրա հետ վերջին զրույցն այն մասին էր, որ ես պետք է փորձեմ օգնել փեսայիս երեխաների խնամքի հարցում», — հիշում է Մայքը:

Սակայն նա այն ժամնանակ 170 կգ էր կշռում եւ սրտի եւ թոքերի քրոնիկ հիվանդություններ ուներ:

Դստեր մահից հետո նա հասկացել էր, որ եթե չկարգավորի առողջությունը, ապա դժվար թե կարողանա օգնել դաստիարակել երեխաներին եւ դրանով իսկ կխաբի նրան եւ փեսային:

Թեեւ Մայքը հասկանում էր, որ նրան շտապ պետք է նիհարել եւ առողջությունը կարգավորել, նա միանգամից չէր հրաժարվել վատ սովորություններից:

Նա ճնշված էր եւ առավոտից մինչ երեկո ուտում էր. առավոտյան կարկանդակներ, բուտերբրոդներ, արագ սննդի կետից բերված ուտելիքով տաքացված ճաշ:

Մնացած ժամանակ նա ինչ-որ բանով թեթեւ սնվում էր: 2018-ի սկզբին նրա առողջությունը վատթարացել էր եւ նա հիվանդանոցում էր հայտնվել, որից հետո հասկացել էր, որ պետք է լրջորեն զբաղվի առողջությամբ:

Ուղիղ մեկ տարի առաջ Մայքը գրանցվել էր  նիհարեցղնող ծրագրին:

Առողջ սնունդը եւ ֆիզիկական ակտիվությունը օգնել էին նրան 12 ամսում 90 կգ նիհարել: Այժմ նա մոտ 76 կգ է կշռում եւ իրեն ավելի լավ է զգում, քան նախկինում:

«Ես դա չէի անում սեփական  օգտի համար, այլ իմ հարազատների», — բացատրել է Մայքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում