Իռլանդիայի Դուբլին քաղաքի բնակչուհին դստեր մոտ գլխուղեղի ուռուցքի ախտանիշները շփոթել է սննդային ալերգիայի հետ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Irish Mirror-ին:
Սառա Սմիթը նկատել է, որ իր 5 տարեկան դուստրը՝ Լյուսին, մեկուսացած է իրեն պահում եւ չի խաղում իր հասակակիցների հետ: Այն բանից հետո, երբ աղջիկը մի քանի անգամ սրտխառնոց է ունեցել, մայրը մտածել է, որ նրա մոտ սննդային ալերգիա է:
Բժիշկները երեխայի վիճակը կապել են շոգ եղանակի հետ:
Որոշ ժամանակ անց երեխայի վիճակը վատացել է, եւ նա ուշագնաց է եղել: Ծնողները շտապօգնություն են կանչել: Հիվանդանոցում երեխային ՄՌՏ են արել, որը հայտնաբերել է գլխուղեղի ուռուցքը: Լյուսիին վիրահատել են եւ առաջարկել են մնալ հիվանդանոցում, սակայն ծնողները որոշել են երեխային տուն տանել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում